Ամուլսարի անկախ խորհրդատվական խմբի ճեպազրույցի ընթացքում մի խումբ բնապահպաններ պ…

Ամուլսարի անկախ խորհրդատվական խմբի ճեպազրույցի ընթացքում մի խումբ բնապահպաններ պաստառներով մուտք գործեցին քննարկման սրահ եւ բողոքի ակցիա իրականացրեցին: Բնապհապաններն իրենց հետ շշով բերել էին հանքի թթվային դրենաժի հետևանքով աղտոտված ջուր, որը վերցրել էին Տանձուտի հանքից: Բնապահպան Անի Հովհաննիսյանը ներկաներին նշեց, որ Լիդիանը չի շահագործելու այդ շենքը, քանի որ թույլ չեն տալու: Բնապահաններն ընթերցեցին Ամուլսարի ուսումնասիրության փորձագիտական կարծիք՝ ներկաներին հայտնելով, որ «Լիդիան Ինթերնեշնլ» ընկերության ներկայացրած տվյալները կիսատ են եւ ոչ հավաստի:
Փորձագիտական խումբը մեկ տարի ուսումնասիրել էր հանքավայրի շահագործան ազգեցությունը ստորերկրյա եւ մակերեւութային ջրերի վրա: Ավարտական եզրակացությունում նշել են, որ պետք է դադարեցնեն Ամուլսարի շահագործումը, մինչ հստակ չգնահատվեն հանքի շահագործման վտանգները եւ դրանց կանխարգելման միջոցները: Ակցիայի կամզակերպիչներից Լեւոն Գալստյանը ներկա փորձագետներին հայտնեց, որ Լիդիանը հանքի շահագործման կեղծ եւ ոչ հավաստի փատստաթղթեր է ներկայացրել կառավարությանը:
Անկախ խորհրդատվական խումբն այսօրվա ճեպազրույցին պատրաստվում էր իր առաջին տարեկան զեկույցը հրապարակել Ամուլսարի ոսկու հանքի ծրագիրն իրականացնող «Լիդիան Ինթերնեշնլ» ընկերության գործունեության արդյունավետության վերաբերյալ՝ կապված բնապահպանակա և սոցիալական միջազգային լավագույն աշխատակարգերն իրականացնելու ընկերության հանձնառության հետ:
Ինչպես «Հետք»-ի հետ զրույցում նշեց ակցիայի կազմակերպիչներից Լեւոն Գալստյանը, պետք է վերջ դրվի երեսպաշտությանը, երբ տարբեր «միջազգային» ստամդարտներով աշխատող կառույցներ փորձում են նման միջոցառումներով, քննարկումներով խնդրի շուրջ ծագած հիմնական վտանգները շեղել. «Նման քննարկումներով փորձում են ցույց տալ, թե որքան բաց եւ թափանցիկ են աշխատում, ունեն նման վերահսկողական պանել, որ հաշվետվություն եւ մոնիտորինգ է անում: Մենք մերժել ենք այդ մոտեցումը, որովհետեւ ի սկզբանե բոլոր այդ վտանգները ճիշտ չեն գնահատված: Ակցիայի նպատական այն է, որ նրանց չթվա, որ պուպուշ ռւ հաճելի գործ են անում»:
Ընկերության տարածած հաղորդագրության համաձայն՝ Ամուլսարի անկախ խորհրդատվական խումբն անկախ մարմին է, որը ձևավորվել է Ամուլսարի ծրագիրը մշտադիտարկելու և անկախ, անկողմնակալ խորհրդատվություն տրամադրելու նպատակով, որպեսզի ապահովի հանքարդյունաբերող ընկերության կողմից ստանձնած միջազգային լավագույն փորձին համահունչ աշխատելու պարտավորությունը: Այս խորհրդատվական խմբում ընդգրկված են բնապահպանական և սոցիալական արդյունավետության հարցերով յոթ հայ և միջազգային մասնագետներ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով