Եթե մի շաբաթ քնած լինեիք ու այսօր արթնանալով՝ դուրս գայիք քաղաք ու զբաղվեիք ձեր …

Եթե մի շաբաթ քնած լինեիք ու այսօր արթնանալով՝ դուրս գայիք քաղաք ու զբաղվեիք ձեր առօրյա գործերով, զբոսնեիք ու շփվեիք մարդկանց հետ, մտքներովդ կանցնե՞ր, որ Հայաստանում հեղափոխություն է տեղի ունեցել։ Որ Սերժ Սարգսյանն այլևս երկրի ղեկավարը չէ, և մի քանի օրից այդ դերը դե յուրե կստանձնի Նիկոլ Փաշինյանը։
Մարդիկ հանգիստ են, ասես ոչինչ չի եղել։ Ասես ընդամենը 3 օր առաջ նրանք չէին փակել հանրապետության բոլոր ճանապարհները, օդանավակայանը, ասես նրանք չէին համընդհանուր գործադուլ ու դասադուլ և հարյուր-հազարներով ակցիաներ անում փողոցներում։
Ֆինանսական շուկայի կայունության, դրամի փոխարժեքի կայունության գլխավոր գաղտնիքը հենց այստեղ է։ Մենք չունենք խուճապահար ու հոռետես քաղաքացիներ։ Հակառակը՝ ունենք ինքնավստահ ու լավատեսությամբ լցված քաղաքացիներ, որոնք վստահելու են այն իշխանությանը, որը դե յուրե կլինի մի քանի օրից։ Հետևաբար՝ վստահելու են նաև ազգային դրամին։
Դրան գումարած, ՀՀ ֆինանսական համակարգը բավականին կայացած է և կայուն։ Բանկերն ունեն բարձր իրացվելիություն։ ԿԲ-ն ունի բավարար պահուստներ, ռեսուրսներ և պրոֆեսիոնալիզմ՝ իրավիճակը հսկողության տակ պահելու համար։ Այնպես որ, այս հարցում անհանգստանալու պատճառ չկա։
Կարո՞ղ ենք թռիչքաձև աճ ունենալ
Այո։ Միգուցե դա այս տարի չլինի, սակայն, եթե ամեն ինչ ճիշտ ընթանա, արդեն հաջորդ տարի մենք կարող ենք թռիչք գրանցել։
Ինչո՞վ է պայմանավորված այս լավատեսությունը, և, եթե դա հնարավոր էր՝ ինչո՞ւ նախկին կառավարություններին դա չէր հաջողվում անել։
Նախ, սկսենք նրանից, որ Հայաստանը ոչ թե կարող է, այլ պետք է թռիչքաձև աճի՝ զարգացած երկրներին հասնելու համար։ Մենք բավականին ետ ենք ընկել աճի պոտենցիալից, և դա պետք է հնարավորինս արագ վերականգնել։
Ինչ վերաբերում է նախկին կառավարություններին, ապա նրանք այդ հնարավորությունը չունեին։ Բազմիցս նշվել է, որ առողջ ու արագ զարգացման համար միայն կրթված կադրերն ու «աշխատված» ծրագրերը բավարար չեն։ Ներդրումներ բերելու և տնտեսական զարգացում ունենալու ճանապարհին կային շատ ավելի լուրջ խնդիրներ՝ վստահության տոտալ բացակայություն պետական համակարգի նկատմամբ, դատաիրավական համակարգի կախյալ վիճակ, օրենքի գերակայության բացակայություն, իշխանության և բիզնեսի սերտաճում, և այլն։
Այս խնդիրները լուծելու համար կա՛մ պետք էր քաղաքական կամք, կամ այնպիսի փոփոխություններ, որոնք տեղի ունեցան։ Քաղաքական կամքի մասին միշտ խոսվում էր, սակայն այն այդպես էլ չցուցաբերվեց։
Այժմ բոլոր նախադրյալները կան, որ այս բոլոր խնդիրները լուծվեն՝ բացելով տնտեսության «թթվածնի խողովակը»: Սակայն, նոր հնարավորություններից բացի՝ նոր իրավիճակը նաև ռիսկեր է պարունակում, որոնցից պետք է զգուշանալ
http://b4b.am/archives/news/%D5%BF%D5%B6%D5%BF%D5%A5%D5%BD%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%A8%D5%9D-%D5%B0%D5%A5%D5%B2%D5%A1%D6%83%D5%B8%D5%AD%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%AB%D6%81-%D5%B0%D5%A5%D5%BF

Տնտեսությունը՝ հեղափոխությունից հետո. հեռանկարներ և ռիսկեր

Գլխավոր ռիսկերից մեկը չափազանցված սպասումներն են։ Մարդիկ տնտեսության դետալների մեջ այնքան էլ չեն խորանում և սպասում են արագ փոփոխությունների

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով