Ռուսաստանի Քննչական կոմիտեն Աբխազիայում նախագահական ընտրությունների ընթացքում հա…

Ռուսաստանի Քննչական կոմիտեն Աբխազիայում նախագահական ընտրությունների ընթացքում հայ բնակչության իրավունքների ոտնահարման նոր փաստեր է արձանագրել։ Այս մասին հայտնել է ՌԴ Քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն։
Ըստ լրատվամիջոցների եւ սոցցանցերի տվյալների՝ փետրվարի 19-ին Գագրայի շրջանի Ծանդրիփշ գյուղում 20 մեքենաներով ժամանած մի քանի տասնյակ հոգանոց խումբը ճնշում է գործադրել գյուղական բնակավայրերի ղեկավարների վրա՝ փորձելով ստիպել հայ բնակչությանը հրաժարվել ընտրություններին մասնակցելուց։ Այդ մարդկանց թվում, քննության տվյալներով, եղել են Դիմա Արձինբան, Մասիկ Շաքրիլը, Գենադի Այբայի անչափահաս որդին եւ այլք։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *