Երևանից այդպես էլ արձագանք չեղավ Վրաստանի նախագահի անբարո հայտարարություններին․ …

Երևանից այդպես էլ արձագանք չեղավ Վրաստանի նախագահի անբարո հայտարարություններին․ Նիկոլ Փաշինյանը ոչ մի կապ չունի անկախության և ինքնիշխանության հետ
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին օրերս հերթական անգամ ներքաղաքական հարցերում շահարկել է Հայաստանի Հանրապետության անունը՝ այս անգամ Հայաստանին վերագրելով ընտրակեղծարարության մի մեխանիզմ` «հայկական կարուսել», որը իբր օգտագործվել է Վրաստանում։ Նախընտրական շրջանում ևս Զուրաբիշվիլին խոսել էր Հայաստանի մասին՝ նշելով, որ եթե իր «պապաները» Վրաստանում պարտվեն, ապա կվտանգվի նաև Հայաստանը։ Նմանատիպ հայտարարություն էր կատարել նաև Միխայիլ Սաակաշվիլին։
Եթե Սաակաշվիլին կործանված մի ստահակ է, որը փտում է բանտախցում ու որին անգամ իմաստ չկա լուրջ վերաբերվել, ապա Զուրաբիշվիլին Վրաստանի գործող նախագահն է, որը շարունակաբար անբարո հայտարարություններ է կատարում Հայաստանի մասին, իրեն իրավունք է վերապահում քննարկել Հայաստանի անկախությանն առնչվող հարցեր ու դա կապել Վրաստանում իր «պապաների» հաղթանակի հետ։ Հատկանշական է, որ Հայաստանի կողմից այդպես էլ որևէ արձագանք չեղավ սույն տիկնոջ հայտարարություններին, այնինչ Հայաստանում Վրաստանի ներկայացուցիչը պետք է անմիջապես հրավիրվեր ԱԳՆ ու բացատրություն տար, թե ինչ է զառանցում իր երկրի նախագահը։ Ավելին՝ ՀՀ ԱԳՆ-ը պետք է հրապարակային կերպով դիմեր Զուրաբիշվիլիին՝ պահանջելով այլևս երբեք փորձ չանել շահարկել Հայաստանի Հանրապետության անունը։
Փաստորեն, ամեն օր անկախության և ինքնիշխանության մասին հեքիաթներ պատմող Նիկոլ Փաշինյանը ընդամենը շարքային շառլատան է, որը որևէ կապ չունի ո՜չ անկախության, ո՜չ էլ ինքնիշխանության հետ ու Սալոմե Զուրաբիշվիլիի հետ կապված այս դրվագը, Հայաստանի լռությունը ևս մեկ անգամ դա հաստատեցին։ Հայաստանը ունի ղեկավար, որին վերաբերվում են այնքան անլուրջ, որ ով հասցնի, որտեղ հասցնի ու ինչ իրավիճակում հասցնի շահարկում է Հայաստանի անկախության հարցը՝ դրա լինել — չլինելը կապելով ինչ-ինչ իրադարձությունների հետ։
Ըստ երևույթին՝ Նիկոլ Փաշինյանը այս հարցում ուտելիքի, ուտելու, հացի հետ կապված բան չի տեսել, որ արձագանքի։ Չէ որ պետության, անկախության և ինքնիշխանության մասին նրա մտահորիզոնը, ինչպես հասկացանք, կառուցված է ընդամենը ուտելիքի շուրջ։
Ամոթալի ու նվաստացուցիչ է։ Խոսքեր չկան։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով