Վարդենյաց լեռնանցքը (ձյուն) փակ է բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանս…

‼️‼️Վարդենյաց լեռնանցքը (ձյուն) փակ է բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։
Դիլիջանի ոլորանները դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար։
Լոռու մարզի բոլոր ավտոճանապարհները դժվարանցանելի են։
🌨🌨Սարավան-«Զանգեր» հատվածում, Արարատի, Ապարանի, Արագածի, Վեդու տարածաշրջաններում, Սյունիքի մարզում (բացի Ագարակ, Մեղրի քաղաքներից), Տավուշի մարզում (բացի Նոյեմբերյան քաղաքից), Լոռու, Շիրակի մարզերում, Տիգրանաշենի ոլորաններում, Հրազդան, Ջերմուկ քաղաքներում, Ելփին, Զանգակատուն գյուղերում տեղում է ձյուն։
Ալագյազի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
🌬Արագածի տարածաշրջանում, Ռյա-Թազա-Ապարան և Վեդի-Լանջառ ավտոճանապարհներին բուք է։
🚗Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *