Փետրվարի 22-23-ը Բաքվում թունավորման պատճառով 15 մարդու մահվան դեպքով քրեական գո…

🇦🇿🇦🇿🇦🇿Փետրվարի 22-23-ը Բաքվում թունավորման պատճառով 15 մարդու մահվան դեպքով քրեական գործ է հարուցվել. հայտնել են Ադրբեջանի գլխավոր դատախազությունից։
Նախնական եզրակացության համաձայն՝ մահը վրա է հասել էթիլային սպիրտից թունավորումից։ Կատարվել է դեպքի վայրի և դիակների զննություն, առգրավվել են գործի համար նշանակություն ունեցող իրեղեն ապացույցներ, այդ թվում՝ օգտագործման համար արգելված 75% և 95% սպիրտ պարունակող հիգիենիկ միջոցների դատարկ շշեր, սննդի մնացորդներ և այլն։ Նշանակվել են փորձաքննություններ, կատարվում է նախաքննություն:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *