Մետրոյի կայարաններում ու ավտոբուսների կանգառներում արդեն որերորդ վագոնը ու ավտոբ…

Մետրոյի կայարաններում ու ավտոբուսների կանգառներում արդեն որերորդ վագոնը ու ավտոբուսը բաց թողող սիրելի հայրենակիցներ, սա ձեր ընտրած իշխանությունն է, սրանք ձեր ընտրած մենեջերներն են, որոնք չեն կարողանում կառավարել, չեն կարողանում manage անել իրավիճակը ու դրա արդյունքում դուք հայտնվում եք նման անհարմարության մեջ։
Տրանսպորտային խնդիրը, միանշանակ, շատ կարճ ժամանակում լուծելի է, եթե այդ խնդիրը լուծեն պրոֆեսիոնալներ։ Հնարավոր է գտնել այնպիսի լուծում, որ մարդիկ երթևեկեն շատ կոմֆորտ պայմաններում։
Վագոնի կամ ավտոբուսի սպասելիս՝ միակ բանը, որ պետք է մտածեք, դա այն է, որ երբ գա ընտրության օրը, ձեր ձայնը տաք ոչ թե կենսագրություն չունեցող թափթփուկների, որ հետո հայտնվեք նման իրավիճակում, այլ մարդկանց, որոնք ունակ են կառավարել, պրոֆեսիոնալ են, ճանապարհ ունեն անցած այս կյանքում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով