Վստահաբար, Գրիգորի Մինասյանի պաշտոնանկությամբ Անդրանիկ Քոչարյանի դիրքերը ՔՊ-ի նե…


▪️Վստահաբար, Գրիգորի Մինասյանի պաշտոնանկությամբ Անդրանիկ Քոչարյանի դիրքերը ՔՊ-ի ներսում ամրացան։ Եթե հաշվի առնենք, որ այս պաշտոնանկության նախաձեռնողը պալատական հեղաշրջման փորձերի մասնագետ Անդրանիկ Քոչարյանն է, ով անգամ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին փորձել էր Վազգեն Սարգսյանի սպանության հանգամանքը օգտագործելով բարելավել իր դիրքերը իշխանական բուրգում, ապա կարելի է գրեթե վստահ ասել, որ Փաշինյանի համար շատ վտանգավոր դուռ է բացվել։ Սրան գումարենք նաև այն, որ հենց Քոչարյանի գործուն ջանքերով իշխանական բուրգից հեռացվեց Դավիթ Տոնոյանը։
▪️Ընդդիմությունից սարսափող Փաշինյանը մի օր կարող է արթնանալ ու տեսնել, որ մահճակալով հանդերձ հայտնվել է կառավարական դաչաների պարիսպներից դուրս, եթե, իհարկե, Անդրանիկ Քոչարյանը բարեսիրտ գտնվի այդ օրը։
Բորիս Մուրազի

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով