💥Հայաստանի եւ Արցախի Ազգային հերոսի կոչում ունեցողների մի զգալի մասին ավելի բնորոշ կլիներ Ազգային ժուլիկի կոչումը։ Սա ասում եմ ցավով, որովհետեւ հերոսի նշաձողի հարցում մենք տասնամյակների ընթացքում բաց ենք թողել արժեհամակարգային ամբողջության հարցը։ Սա է մեզ մանրացրել։ Մենք որպես հանրություն մանրադրամի ենք վերածվել այդ “հերոսների” համար, եւ դա էլ աստիճանաբար պետությունն է մոտեցրել աշխարհաքաղաքական մանրադրամի ռիսկի։ Հետո այդ ռիսկը հավաքականորեն թողնվել է “քաղաքացիական հերոսների” վրա, որոնց մի զգալի մասն էլ ըստ էության եղել է ընդամենը քաղաքացիական ժուլիկ։ Ժուլիկների “տեղափոխությունից” մանրադրամը չի փոխվում։