Հայկական «սուրբ անգիտությո՞ւն», թե՞ նենգափոխությունՀայաստանում Ֆրանսիայի դեսպանը…

Հայկական «սուրբ անգիտությո՞ւն», թե՞ նենգափոխություն

🇦🇲🇦🇲🇦🇲Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը հայտարարել է, որ ստախոս են նրանք, որոնք պնդում են, որ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս է ճանաչվել Պրահայում։ Նա ասել է, որ Պրահան ընդամենը հղում է անում Ալմաթիի հռչակագրին։ Հայ քաղաքագետն իր հերթին Ֆրանսիայի դեսպանին «ստախոս» է անվանում և հռետորական հարց հնչեցնում: «Եթե ԼՂ կարգավիճակը 1991թ․ որոշված է եղել, ապա ո՞րն է եղել ԼՂ խնդրի կարգավորման գործընթացի իմաստը»։
Եթե հայ քաղաքագետն այս հարցի պատասխանը չունի, ապա հարկ է պատմական էքսկուրս կատարել և հիշեցնել, որ 1991թ․ նոյեմբերի 25-ին Ադրբեջանի Գերագույն խորհուրդն ընդունել է «Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը լուծարելու մասին» որոշում։ Հայաստանի պահանջով երեք օր անց՝ նոյեմբերի 28-ին, ԽՍՀՄ Սահմանադրական հսկողության կոմիտեն քննարկել է այդ որոշման օրինականության հարցը և կայացրել վճիռ, որ այն չի համապատասխանում Խորհրդային Միության սահմանադրությանը։
Կարդալ ավելին 👈

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *