Մի աղջիկ կար, Դիանա Գրիգորյան էր անունը կարծեմ։ Հայտնի էր նրանով, որ անհասկանալի…

Մի աղջիկ կար, Դիանա Գրիգորյան էր անունը կարծեմ։ Հայտնի էր նրանով, որ անհասկանալի ու անիմաստ սցենարներով սերիալներ էր գրում։ Թող ների ինձ, իր անձի դեմ ոչինչ չունեմ։
Հիմա Հայաստանի ԱԱԾ-ն շատ լուրջ ձեռնոց է նետում Դիանա Գրիգորյանին ու իր բուն գործառույթը կատարելու փոխարեն զբաղված է հիմար սցենարներով ֆիլմեր նկարելով, թե ինչպես է օրինակ ռուսական КГБ-ն փորձում Նիկոլին սպանել ջանֆիդեցի Սերոբի միջոցով։
Քեթրինի Միհրանն էլ այնտեղից է հայտնվում ու ասում է, որ ինքը ԱԱԾ-ին 1 տոննա կոկաին է տվել, բայց հիմա 270 կիլոգրամը բացակայում է, չկա։ ԱԱԾ ջան, ու՞ր է կորել 270 կիլոգրամ կոկաինը։
Մի խոսքով, եթե կողքից նայես Հայաստանում տեղի ունեցողին, սա լրիվ հոգեբուժարանի 6-րդ պալատ վիճակ է։
Լրջացեք, տղաներ և աղջիկներ, լրջացեք։ Հայաստանը դարձրել եք, ժողովրդական լեզվով ասած, պռախադնոյ դվոռ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով