Նիկոլ Փաշինյանի նման թուլամորթը ստորագրել է նոյեմբերի 9-ի փաստաթուղթ, որը դե ֆակ…

Նիկոլ Փաշինյանի նման թուլամորթը ստորագրել է նոյեմբերի 9-ի փաստաթուղթ, որը դե ֆակտո այլևս գոյություն չունի, սակայն Պուտինն ու Ալիևը նրա «վզին դնում» են այդ պայմանագրի 9-րդ կետը ու նա ծպտուն չի հանում։ Անգամ Զախարովան է հեգնում ու հարց է տալիս, որ արդյո՞ք որևէ հայ պաշտոնյա անվավեր է ճանաչել այդ փաստաթուղթը։ Ուր մնաց, թե մենք հույսեր փայփայենք, որ Փաշինյանը կհամարձակվի որոշումներ կայացնել ՀԱՊԿ-ին առնչվող հարցերում։
Որևէ հաջորդ իշխանություն, որը կլինի Հայաստանում ու կսպասարկի Հայաստանի շահերը, այո՜, պետք է որոշում կայացնի դուրս գալ ՀԱՊԿ-ից և իրական գործընթաց սկսել Ռուսաստանից կախվածությունը թուլացնելու հարցում։ Շեշտում եմ՝ իրական գործընթաց, ոչ թե Նիկոլ Փաշինյանի պես հայտարարել այդ մասին, բայց գետնի վրա միայն խորացնել կախվածությունը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով