Արծրունին քրֆողների մի շերտ հիմա զբաղված է նրանով, ինչով զբաղված էր Արծրունը։ Ակնհայտ ռուսական տապալումը ներկայացնում են որպես “դագդիգագան նահանջ”, թե բա հեսա-հեսա այ սրանից հետո տեսեք ինչ են անելու ռուսները, արդեն լեգիտիմ հիմք ունեն, սա էլ հատուկ թողեցին, որ ուկրաինացիներն անեն։
Սիրելի ընկերներ, նախ, սկսեմ լեգիտիմ հիմքից։ Այդ պատերազմն արդեն այնպիսին է, որ որևէ բան անելու համար կողմերը կաշկանդված չեն որևէ լեգիտիմություն ապահովելով։ Հետո, Ռուսաստանը չի պարտվում, իսկ Ուկրաինան չի հաղթում. ուկրաինական հիմնական ճակատում իրավիճակը նույնն է, սակայն Մոսկվան արդեն մի քանի դրվագով ակնհայտորեն տապալումներ է ունեցել բանակի հետախուզության, արտաքին հետախուզության մասով։ Սրանք ՏԱՊԱԼՈՒՄՆԵՐ են, որոնցից դասեր չեն քաղվել ու սա թաքցնելը կամ ռուսների դեմքը պահելու համար լեգենդներ հորինելը լուրջ չէ։ Հարցը հետևյալն է. կան պաշտոնյաներ, որոնք տապալել են իրենց գործը ու որոնց անունները հայտնի են, բայց նրանք շարունակում են պաշտոնավարել ու մեկը մյուսին հաջորդող պռավալներ անել։ Ինչու՞։
Ռուս — ուկրաինականը շատ ծանր ու դաժան պատերազմ է ու ոչ ոք չգիտի, թե այդ պատերազմը ինչպես է ավարտվելու, սակայն եթե կան տապալումներ այս կամ այն դրվագով, ապա դրանց մասին պետք է բաց խոսել ու վերլուծել։
Իսկ բուն Կուրսկի մասով Ուկրաինական զորքերը օդից չեն ընկել Կուրսկի վրա։ Համենայն դեպս, ես նման տեղեկության չեմ տիրապետում։ Նախապատրաստվել է գործողություն, զորքեր են կուտակել, օպերացիա են սկսել։ Այսինքն, ռուսական հետախուզությունը՝ բանակի ու արտաքին, արդեն որերորդ անգամ կամ չի իմացել կամ իմացել է ու ոչինչ չի արել։ Այս է խնդիրը։ Նախորդ դեպքերում էլ սոլովյովները «կուտ» էին տալիս ժողովրդին, որ «ըհը, այ հիմա տեսեք, թե ինչ ենք անելու» ու վերջում լինում էր ինչպես միշտ՝ ոչինչ։