Ինչպե՞ս շտապօգնության մեքենաները 44-օրյա պատերազմի ժամանակ, այնուամենայնիվ, Վրաս…


Ինչպե՞ս շտապօգնության մեքենաները 44-օրյա պատերազմի ժամանակ, այնուամենայնիվ, Վրաստանից մտան Հայաստան
Քանի որ վերջին շրջանում Հայաստանում տեղի են ունենում քրեական հեղինակությունների սպանություններ, այդ համատեքստում ցանկանում եմ մի պատմություն ներկայացնել։ Կհիշեք՝ 44-օրյա պատերազմի ժամանակ մեծ քանակությամբ շտապօգնության մեքենաներ չէր հաջողվում մտցնել Հայաստան․ Վրաստանում խոչընդոտներ էին ստեղծվել դրա համար, և շատերն այդպես էլ չիմացան, թե ինչպես հանգուցալուծվեց այդ պատմությունը։
Իհարկե, պետությունը ևս իր օղակներով աշխատանք կատարել է, սակայն այս խնդրի կարգավորման հարցում մեծ ներդրում է ունեցել քրեական հեղինակություն Արթուր Ղազարյանը (Քանաքեռցի Տույ), որը օգտագործելով Վրաստանում քրեական աշխարհի հետ ունեցած իր կապերը, կարողացել է նպաստել խնդրի կարգավորմանը, և մեքենաները հատել են Հայաստանի սահմանը։
Քանաքեռցի Տույը սպանվել է պատերազմից հետո՝ 2021 թվականի նոյեմբերին։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով