Փաշինյա՛ն, քո իրականը առանց իմ պատմականի մի անհուշ, անպատկան, անպատիվ, անազգանու…

Փաշինյա՛ն, քո իրականը առանց իմ պատմականի մի անհուշ, անպատկան, անպատիվ, անազգանուն ու որբ մանկուրտիզմ է
Փաշինյանը գաղափարախոսություն կամ իզմ է փնտրում, որը կամբողջականացնի ու կարդարացնի իր արածը: Ինչքան փնտրում ու ամբողջականացնում է ստացվում է, որ այդ գաղափարախոսության հիմքը, հենքը, անունը դավաճանությունն է, իսկ իզմը կոլաբորացիոնիզմը:
«Իրական Հայաստանը» գաղափարախոսություն լինել չի կարող, ոչ միայն այն պատճառով, որ երկրի անվանմանը էպիտետ կպցնելով գաղափարախոսություն չի լինում: Չի կարող ոչ միայն այն պատճառով, որ դա պետք է ազգային գերակայություններ ունենա, (իսկ սրանք ազգային բառի վախից կապտում են), ոչ թե «լավ ապրելու» ձգտում ունենա, այլ նաև այն պատճառով , որ դրա տխրահռչակ արտաքին ու բովանդակային բրենդինգը կապ ունի ՔՊ-ի հետ:
Քո իրականը առանց իմ պատմականի մի անհուշ, անպատկան, անպատիվ, անազգանուն ու որբ մանկուրտիզմ է:
Էս ժողովուրդն էլ հավաքան հիշողության մեջ իր արմատին կպած: Ինչ էլ գրեք ջնջեք, որպես անարմատ «իրական հայաստանի» գաղափարախոսություն՝ արդյունքում դրա բովանդակությունն ու նստվածքը ստացվելու է մեկ բան ԴԱՎԱՃԱՆՈւԹՅՈւՆ, մարմնավորման անունն էլ դուք տվեք:
Վլադիմիր Մարտիրոսյան
Քաղաքագետ, դոցենտ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով