«Փաստ». Ինչի՞ց են անհանգստացած աբխազահայերը
«Ինչպես հայտնի է, Աբխազիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլ կանցկացվի:
Առաջին փուլի ընթացքում անդրադառնալով ընտրություններին՝ քանիցս նշել էինք տեղում առկա անհանգստություններն այն մասին, որ Աբխազիայի ընդդիմությունը և մասնավորաբար Ադգուր Արձինբան գտնվում են թուրքական լոբբիի ազդեցության ներքո, ինչպես նաև մտահոգություններն այն առումով, որ Աբխազիայի հայ համայնքի անվտանգության հետ կապված սպառնալիքներ կան: Ընտրությունների առաջին փուլի ավարտից հետո ընդդիմադիրները տարածում էին տեղեկություններ, որ հայ ազգաբնակչությունն ամբողջովին քվեարկել է Բադրա Գունբայի օգտին: Ըստ eadaily.com հրատարակության, սոցցանցերում հայտնվել են տեսահոլովակներ, որտեղ, ամենայն հավանականությամբ, ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները հայտարարում են, թե «հայերին պետք է իրենց տեղը ցույց տալ», ավելին՝ ձայնագրություններից մեկում նույնիսկ սպանության կոչ է հնչում:

Leave a Reply