Ամբողջ օրը լրատվականներով տեսնում եմ, որ ինչ-որ արցախցիներ հավաքվել են՝ իբր Նիկո…

Ամբողջ օրը լրատվականներով տեսնում եմ, որ ինչ-որ արցախցիներ հավաքվել են՝ իբր Նիկոլի իշխանության դեմ պայքարելու նպատակով, քանի որ սոցիալական աջակցությունները կտրում են։
Սկսեցի հետաքրքրվել՝ ով է կազմակերպիչն, ինչ քաղաքական թևի է պատկանում։ Պարզեցի՝ ոմն Սարգսյան Արսեն։ Նրա գոյության մասին երբեք չէի լսել, էջն ուղարկեցին, պարզվեց՝ արդեն բլոկել է ինձ։ Մարդու մասին այսօր եմ իմացել, բայց նա վաղուց գիտեր իմ մասին, ու հերիք չէ, բլոկել է, կարծես դրանով կարող էր ինչ-որ բան փոխել։
Կարծում էր՝ չեմ պարզի, որ նա նախկինում մոլի նիկոլական էր, դա հերիք չէ, դեռ արցախատյաց մտքերի կրող էլ էր, իսկ հիմա՝ Հայստանում ադրբեջանական կուսակցություն բացել ցանկացող մի ուրիշ աջիկո Նատալիի հետ գործակցում է։
Սիրելի արցախցիներ, չեմ հասկանում՝ ով որտեղ կանչի պայքարի, առանց պարզելու՝ ով է, ինչ նպատակներ ունի, հետևից գնալու՞ եք։
Հերիք չէ, թույլ եք տվել, որ տարբեր շառլատաններ ձեզ մանրադրամի պես օգտագործեն, մի փրկչից հազիվ ազատվեցինք, հիմա էլ մյուսին փրկիչ եք դարձնում։ Ինչու՞ եք այդ կասկածելի անձանց թույլ տալիս ձեզ գործիք դարձնել իրենց քաղաքական կարիերան կերտելու համար։
Ինչու՞ եք թույլ տալիս, որ ձեր սեփական հայրենիքում ձեզ վերածեն ազգային փոքրամասնության։
Չե՞ք հասկանում, որ միակ պայքարը, որին պետք է միանաք, համազգային ազատագրական շարժումն է։ Մնացած բոլոր դեպքերում դուք պարզապես վերոնշյալների գործիքն եք։
Նարինե Գաբրիելյան

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *