ԸՆՏՐՎԱԾ ԱԶԳ. Որտեղից ենք գալիս և ինչ առաքելություն ունենքՍուրբ Մովսես Խորենացին …


ԸՆՏՐՎԱԾ ԱԶԳ. Որտեղից ենք գալիս և ինչ առաքելություն ունենք
Սուրբ Մովսես Խորենացին է խոսում, թե ինչպիսի ազգ ենք մենք, որտեղից ենք ծագում և ինչպիսի առաքելություն ունենք։
Խորենացին մեր ծագումնաբանությունը բխեցնում է Նոյ նահապետի որդուց՝ Հաբեթից։ Մովսես Խորենացին մեր ծագումնաբանությունը տարել, դրել է Աստվածաշունչ մատյանում՝ մարդկության երկրորդ ծնունդի ամենասկզբում։
Սրանով նա ցույց է տալիս, թե ինչպիսի ժողովուրդ ենք մենք, ինչ արժեքների դավանող ենք, որտեղից ենք գալիս և ԻՆՉՊԻՍԻՆ ՊԵՏՔ Է ԼԻՆԵՆՔ
Մովսես Խորենացին և մեր մյուս մեծ հայրերը մեզ հռչակում են որպես ԸՆՏՐՎԱԾ ԱԶԳ։
Հենց Խորենացին է մեր մասին ասում՝ ՎԵՀԱԳՈՒՅՆԴ հյուսիսային ազգերի մեջ։
Մեր կյանքի դժբախտությունների պատճառն հենց այն է, որ մենք այդ բարձր արժեքների հետ համատեղվելու խնդիր ունենք, սեփականացնելու խնդիր ունենք, գիտակցության վերադարձի խնդիր ունենք։
Կյանքի բախումը հենց դրանից է գալիս. գոյաբանորեն մենք այլ ազգ ենք, իսկ կենցաղում չենք անդրադառնում, թե ինչպիսին ենք մենք։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով