«Հրապարակ». Ադրբեջանը պահանջում է Տիգրանաշենը և այլ տարածքներ «Ադրբեջանի հետ «խա…

«Հրապարակ». Ադրբեջանը պահանջում է Տիգրանաշենը և այլ տարածքներ
«Ադրբեջանի հետ «խաղաղության պայմանագրի» համաձայնեցման մասին հայտարարությամբ փորձում են կեղծ քարոզչություն անել, թե խաղաղություն ենք բերում, սակայն անգամ ՔՊ-ականներն են խոստովանում, որ վատ երազը դեռ առջեւում է։ Ալիեւը չի հրաժարվում ո՛չ միջանցքի, ո՛չ Սահմանադրության փոփոխության, ո՛չ ադրբեջանցիներին Հայաստանում բնակեցնելու, ո՛չ էլ անկլավների թեմայից։
ՔՊ վերջին փակ նիստերից մեկի ժամանակ Փաշինյանը թիմին ասել է, թե Ալիեւը պնդում է, որ Տիգրանաշենը վերցնելու է, ինչպես նաեւ Տավուշում իրեն «պատկանող» երեք տարածքները, դրանց թվում՝ նաեւ Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհից մի հատված։ ԵԿՄ նախագահ, ՔՊ վարչության անդամ Սասուն Միքայելյանը փակ նիստում Փաշինյանին հարցրել է՝ իսկ հնարավոր չէ՞ Տիգրանաշենն Արծվաշենով փոխարինել, ակնհայտ է, որ Տիգրանաշենը վերցնելով՝ Սյունիքն ու Վայոց Ձորը կտրվելու են Հայաստանից։
Փաշինյանը հարցից վրդովվել է, թե ինձ մղում եք հանցագործությա՞ն, ինչպե՞ս կարող եմ ՀՀ տարածքի վերաբերյալ միանձնյա որոշում կայացնել :

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *