Ո՞րն է հիմնականը: Եթե Հայաստանը դուրս գա կամ դուրս մնա ԵԱՏՄ-ից, նա կկորցնի էներգակիրների մատակարարման իր արտոնյալ ռեժիմը. բոլոր մաքսատուրքերի և սակագների, ինչպես նաև ԵԱՏՄ-ին անդամակցության հետ կապված այլ նախապատվությունների վերանայումն անխուսափելի կլինի։ ԵԱՏՄ երկրների ապրանքների, այդ թվում՝ էներգետիկ ռեսուրսների գների կտրուկ աճը էական ռիսկեր կստեղծի Հայաստանի տնտեսության ողջ հատվածների համար։ Օրինակ, Հայաստան արտահանվող հացահատիկի, կերերի և պարարտանյութերի գների բարձրացումը կարող է ցավոտ լինել նրա տնտեսության համար։ Նման զարգացումը խնդիրներ կստեղծի Հայաստանի ագրոարդյունաբերական հատվածի համար, կբարդացնի առաջատար գյուղատնտեսական ընկերությունների վիճակը և կնվազեցնի տնային տնտեսությունների գնողունակությունը՝ բնակչության սպառողական զամբյուղում Ռուսաստանից ներկրվող հացի և այլ պարենային ապրանքների մեծ տեսակարար կշռի պատճառով։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/1ea90e576dab4ad677ef1d505faaf614
© 2008 – 2021 «Հրապարակ օրաթերթ»
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/1ea90e576dab4ad677ef1d505faaf614
© 2008 – 2021 «Հրապարակ օրաթերթ»
Տնտեսական ահռելի վնասից մինչև արտագաղթ. ի՞նչ կլինի, եթե Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից
Leave a Reply