Վրեժ Դուրգարյանը երգչուհիներին սեռական բնույթի առաջարկություններ է անում, որպես…


Վրեժ Դուրգարյանը երգչուհիներին սեռական բնույթի առաջարկություններ է անում, որպեսզի լավ դերեր ստանան
Կարեն Դուրգարյանից բացի օպերային թատրոնը տնօրինում է նրա ազգական Վրեժ Դուրգարյանը, որը զբաղեցնում է թատրոնի տնօրենի օգնականի պաշտոնը՝ չունենալով բարձրագույն կրթություն, և հավաստի աղբյուրների համաձայն վերջինս ազատվել է ՀՀ ազգային բանակում ծառայությունից ներկայացնելով այսպես կոչված «գժի թուղթ»: Վերը նշվածը հաստատում է նաև այն, որ Վրեժ Դուրգարյանը օպերային թատրոնից դուրս երբեմն երբեմն հանրությանը ներկայանում է նաև որպես օպերային թատրոնի տնօրեն: Իսկ Կարեն Դուրգարյանի բացակայության ժամանակ Հատուկ Հանդիսությունների համար նախատեսված VIP սենյակում, որտեղ ըստ կանոնակարգի ընդունում են ոչ միայն պետական այրերին, այլ նաև այլ բարձրաստիճան հյուրերի, Վրեժ Դուրգարյանը, ընդունելություններ է կազմակերպում իր բակային ընկերների և ընկերուհինների համար, այնուհետև կեսգիշերին մոտ բոլորին հրավիրում օպերային թատրոնի տանիք և շոմպայնի հյուրասիրությամբ վայելում Երևանյան գիշերները: Վրեժ Դուրգարյանի գործունեությունը չի սահմանափակվում միայն էքսկլյուզիվ էքսկուրսիաներ կազմակերպելով, այլ վերջինս նաև սեփականաշնորհում է թատրոնի շինանյութը, և տեղափոխում իր տուն:
Վրեժ Դուրգարյանի ինքնագործունեությունն անցնումն է բարոյականի բոլոր սահմանները։ Մինչև իսկ «Երիտասարդ արտիստների օպերային ծրագրի» երգչուհիներին սեռական բնույթի առաջարկություններ է անում
փոխարենը խոստանալով Կարեն Դուրգարյանի մոտ բարեխոսել վերջիններիս համար, որպեսզի լավ դերեր ստանան օպերային ներկայացումներում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով