ԵԽԽՎ-ն բանաձև է ընդունել Վրաստանի վերաբերյալ, որը սահմանափակում է կառույցում «Վ…

❗️ ԵԽԽՎ-ն բանաձև է ընդունել Վրաստանի վերաբերյալ, որը սահմանափակում է կառույցում «Վրացական երազանք» կուսակցության պատվիրակության լիազորությունները: Սակայն նրանց մանդատը դեռ ուժի մեջ է՝ պայմանով, որ «քաղբանտարկյալներն ազատ կարձակվեն, և խորհրդարանական նոր ընտրություններ կանցկացվեն»։
Բանաձևը դատապարտում է Վրաստանում վերջին ցույցերի ընթացքում ուժայինների գործողությունները և դրանց «Վրացական երազանքի» արձագանքը: ԵԽԽՎ-ն կոչ է անում Վրաստանի կառավարությանը՝ ներառական երկխոսություն վարել հասարակական գործիչների, ընդդիմության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, ինչպես նաև վերսկսել Թբիլիսիի եվրաինտեգրման գործընթացը:
🇬🇪💬 Ի պատասխան՝ վրացական պատվիրակությունը հայտարարել է, որ դադարեցնում է աշխատանքը ԵԽԽՎ-ում՝ նշելով, որ կվերսկսեն աշխատանքը, երբ փոխվի անարդար վերաբերմունքը, և դադարեցվի շանտաժը: |1lurer.am|

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով