«Ես Բագրատ Սրբազանին դիտարկում եմ որպես բոլոր տարաձայնությունների հատման կետ»,-ա…


«Ես Բագրատ Սրբազանին դիտարկում եմ որպես բոլոր տարաձայնությունների հատման կետ»,-այս մասին «Երկիր մեդիա» ՀԸ-ի եթերում ասել է «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։
«Նա իսկապես այն առաջնորդն է, որը կարող է իր դրոշի տակ միավորել բոլորին, ինչպես դա մեկ անգամ արդեն արել է։ Ուղղակի պետք է ավելի լավ պատրաստվել, որը Սրբազանն ինքը չի հերքում։
Ի պատիվ թե՛ Սրբազանի, և թե՛ ընդհանրապես Հայաստանի շահերի համար ազնիվ պայքարող բոլոր գործիչների՝ ջանքերը չեն դադարեցվել։ Հարթակը պահելու համար ոչ մի քաղաքական առևտուր չի սկսվել։ Ազնիվ պայքարի դուրս եկած մարդիկ շարունակում են ազնիվ աշխատել»,- նշել է Մելիք-Շահնազարյանը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով