❗️Սահմանադրական դատարանը չի կարող չեղարկել և չի չեղարկել Անկախության հռչակագիրը։ Ասաց ՀՀ ՍԴ նախագահ Արման Դիլանյանը՝ անդրադառնալով շրջանառվող խոսակցություններին, թե ՍԴ-ն սեպտեմբերի 26-ին Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության սահմանադրականության վերաբերյալ որոշմամբ իբր չեղարկել է Անկախության հռչակագիրը։
🗣 «Իրականում ես ամեն ինչ նկատեցի այդ որոշման շուրջ, բացի լուրջ իրավական քննադատությունից կամ փաստարկներից։ Ես չհանդիպեցի իրավական փաստարկի՝ թե ինչու է այդ որոշումն իրենց կարծիքով սխալ։ Սահմանադրական դատարանն իր որոշմամբ ասել է այն, ինչը գոյություն է ունեցել 30 տարի։
🔸 Սահմանադրությունն ընկալվել է որպես բարձրագույն իրավաբանական ուժ ունեցող փաստաթուղթ ՀՀ-ում, և Անկախության հռչակագիրը ողջ ծավալով երբեք չի եղել Սահմանադրության մաս»,-ասաց ՍԴ նախագահը։