ՀՀ որևէ պաշտոնատար անձ Բաքվում անցկացվող COP29 միջոցառմանը մասնակցելու համար ոչ…

🇦🇲🇦🇿 ՀՀ որևէ պաշտոնատար անձ Բաքվում անցկացվող COP29 միջոցառմանը մասնակցելու համար ոչ մի անգամ չի ներկայացվել, չի գրանցվել: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
📌«Չեմ բացառում, որ քաղաքացիական հասարակության ինչ-որ կազմակերպություններ այդպիսի բան արած լինեն։ Սակայն, նման տեղեկություն էլ ինձ հայտնի չէ»,- ասաց Միրզոյանը։
Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ «չնայած այն հանգամանքին, որ Հայաստանը համաժողովին մասնակցելու համար գրանցել է իր մի քանի ներկայացուցիչների, նրանց մասնակցությունը COP29-ին Ադրբեջանում չեն տեսնում»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով