❗️ԼՐԱՑՎԱԾ
❌ «Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծի տեքստում այժմ առկա են օրհներգի բոլոր 4 քառատները։ Նշված է, որ նախատեսվում է վերադասավորել քառատները։
📌 Հատկանշական է, սակայն, որ նախագծի հեղինակներից մեկի՝ Թագուհի Ղազարյանի ֆեյսբուքյան էջում առկա հրապարակման մեջ կա նաև այն տողը, ըստ որի՝ առաջարկվում է հանել վերջին քառատունը։ Նշենք նաև, որ Ղազարյանի ֆեյսբուքյան էջում առկա ձևակերպմամբ նախագծի մասին լուրը տարածել էին նաև մի շարք լրատվամիջոցներ։
📌 Առաջարկվում է փոփոխություններ կատարել «Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» օրենքում։
📝 Նախագծով նախատեսվում է փոփոխություն կատարել օրհներգի տեքստում, և առաջարկվում է հանել հետևյալ քառատողը՝
«Ամենայն տեղ մահը մի է,
Մարդ մի անգամ պիտ մեռնի,
Բայց երանի, որ յուր ազգի
Ազատության կզոհվի»։
🎙Առաջարկվում է, որ օրհներգն ավարտվի հետևյալ քառատողով՝
«Նայիր նրան՝ երեք գույնով
Նվիրական մեկ նշան,
Թող փողփողի թշնամու դեմ,
Թող միշտ պանծա Հայաստան»։ [ՀՀ Ազգային ժողով]