«Եթե իրականացվի Անկարայի և Բաքվի
սցենարը և փոփոխվի ժողովրդագրական իրավիճակը, ապա այդտեղ բնակեցված ադրբեջանցիների անվտանգության ապահովման խնդիր է առաջանում, որը դուռ է բացում անվտանգային ուժեր տեղակայելու համար։ Մոտավորապես այս սխեմայով էր, որ Թուրքիան 1974 թվականին գրավեց Հյուսիսային Կիպրոսը։ Սա հենց այն սցենարն է, որ Իրանը փորձում է կանխել այստեղ»,- ասաց Ոսկանյանը։
🆔 @vardan_voskanyan
«Արևմտյան Ադրբեջան» նախագիծը սպառնալիք է ոչ միայն Հայաստանի, այլև Իրանի համար. Ոսկանյան
Իրանցի պաշտոնյաները նախկինում երբեք չեն խոսել ժողովրդագրության մասին։ Հարավային Կովկասի վերաբերյալ նրանց հայտարարությունները ներառում էին բացառապես անհամաձայնություն միջանցքային տրամաբանության և սահմանների փոփոխության հետ։
Leave a Reply