Ի՞նչ է կատարվում. Հայաստանը հերքում է, Ադրբեջանը՝ շարունակում
🇦🇲🇦🇲🇦🇲Ադրբեջանը շարունակում է ապատեղեկատվությունը հրադադարի խախտման վերաբերյալ: Ադրբեջանի ՊՆ-ն հերթական անգամ հայտնել է, թե մարտի 18-ի առավոտյան Հայաստանի ԶՈՒ ստորաբաժանումները իբրև թե կրակել են ադրբեջանական դիրքերի ուղղությամբ: Ադրբեջանը վերջին երկու օրերին արդեն յոթերորդ ապատեղեկատվությունն է տարածում, որից հետո Հայաստանի ՊՆ-ն հերքում է և հիշեցնում, որ Հայաստանն առաջարկել է հրադադարի խախտման հետաքննությունների համատեղ մեխանիզմ, որի վերաբերյալ Ադրբեջանն առ այսօր չի տվել պատասխան:
Հայաստանի ՊՆ-ն նաև հայտարարել է, որ պատրաստ է ադրբեջանական կողմի տրամադրած տվյալի հիման վրա իրականացնել հետաքննություն: Հայտարարություն է արել Հայաստանի վարչապետի աշխատակազմը՝ նշելով, որ հայկական զինուժը չունի հրադադարի խախտման որևէ հրահանգ և որևէ մոտիվ: Հայաստանի վարչապետի աշխատակազմն էլ հիշեցրել է հետաքննության համատեղ մեխանիզմի մասին դեռևս 2024 թվականի հունիսին արված առաջարկը, որն առ այսօր անպատասխան է:
Կարդալ ավելին 👈

Leave a Reply