Երևանի համայնքային մանկապարտեզներում կտեղադրվեն տեսախցիկներ: Սա առաջին հերթին …

📷 Երևանի համայնքային մանկապարտեզներում կտեղադրվեն տեսախցիկներ:
📌 Սա առաջին հերթին արվում է երեխաների պաշտպանության համար: Երևանի քաղաքապետարանը նախագիծն իրականացնում է մանկապարտեզների գործունեությունն առավել վերահսկելի դարձնելու նպատակով: 50 նախակրթարանում շուրջ 2000 տեսախցիկ է տեղադրվելու: Առաջնահերթորեն ընտրվել են արդեն իսկ վերանորոգվածները: Երեխաների առօրյան առցանց հասանելի կլինի միայն պատասխանատուներին: Ծնողները ամենօրյա ռեժիմով դրանք դիտելու հնարավորություն չեն ունենա:
[Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչություն]

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով