Միկա Բադալյանը «Հրապարակի» հետ զրույցում ասում է. «Մենք բոլորս ականատես եղանք Ալ…

Միկա Բադալյանը «Հրապարակի» հետ զրույցում ասում է. «Մենք բոլորս ականատես եղանք Ալեքսանդր Լուկաշենկոյի պատասխաններին: Ինչպես տեսնում ենք ճշմարտությունը ասելով Լուկաշենկոն մեծ հարված է հասցրել Հայաստանի իշխանություններին: Լուկաշենկոն ասելով, թե ինչ է տեղի ունեցել իրականում, կոտրեց այն կեղծ թեզը, թե Արցախի հանձնման մեջ Նիկոլ Փաշինյանը մեղավոր չէ և որ Արցախը հանձնել է Ադրբեջանին Ռուսաստանը: Ինչպես տեսանք մանրամասնորեն հայտնեց Լուկաշենկոն այն մասին, որ Արցախի հանձնումը Ադրբեջանին բացառապես Նիկոլ Փաշինյանի ցանկությունն ու գաղափարն է եղել: Անգամ հիշեցում եղավ, թե Ալիևն ինչպիսի զոհաբերությունների է պատրաստ եղել նախքան Նիկոլ Փաշինյանի աջակցությունը ստանալը: Սա հերթական ապացույցն էր, որ Նիկոլ Փաշինյանը դավաճան է, և դեռ ամենասկզբից մտադրված է եղել Ադրբեջանին հանձնել Արցախը: Ալեքսանդր Լուկաշենկոն ասում է բացառապես ճշմարտությունը, իսկ թե նրա խոսքը ով կհավանի, ով ոչ, դա էական չէ, նա լուրջ քաղաքական դեմք է: Նիկոլ Փաշինյանի թիմի ներկայացուցիչները փորձում են զրպարտել, կեղծ տեղեկություններ տարածել, սակայն դրանք իրականում ոչ մի կապ չունեն ճշմարտության հետ: Լուրջ քաղաքական դեմքերի համար կարևոր չեն այս կամ այն իշխանության ֆեյքերի գրառումները: Իմ տպավորությամբ Ալեքսանդր Լուկաշենկոն սկզբունքային մարդ է, թեպետ Վլադիմիր Պուտինին իր եղբայրն է համարում, սակայն նա կարողանում է նաև առաջ տանել իր անձնական տեսակետները: Այսինքն նրա խոսքը անցնում է Պուտինի խոսքին հավասար: Նրա հետ խորհրդակցում են տարածաշրջանում, նրան լսում են և նա այս հայտարարություններով բառացիորեն ստորացրեց Նիկոլ Փաշինյանին: Դա ապացույցն է այն բանի, թե ինչպիսի կշիռ ունի նա: Ես կարծում եմ, որ առաջիկա օրերին Հայաստանում լուրջ փոփոխություններ են սպասվում, այնպիսի փոփոխություններ, որին բոլորս վաղուց էինք սպասում», – ասաց Բադալյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/f875d964eeb9c6123c04eb4a854edcfa
© 2008 – 2021 «Հրապարակ օրաթերթ»

Առաջիկա օրերին Հայաստանում լուրջ փոփոխություններ են սպասվում

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *