Աշխատանքային այցով Իտալիայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպում է ու…

🇦🇲🇦🇲🇦🇲Աշխատանքային այցով Իտալիայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպում է ունեցել ԵԽԽՎ-ում Հայաստանի հարցերով համազեկուցող, մոնիտորինգի հանձնաժողովի անդամ Պիերո Ֆասսինոյի հետ: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունը։
«Պիերո Ֆասսինոն ՀՀ ԱԺ նախագահին է ներկայացրել իր՝ Հայաստան առաջիկա այցի վերաբերյալ մանրամասները: Կողմերն անդրադարձ են կատարել նաև տարածաշրջանային զարգացումներին ու Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին»,- նշված է հաղորդագրության մեջ:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *