Երբ Արցախից հազարավոր մարդիկ եկան, մասնակցեցին ՀՀ–ում Նիկոլ Փաշինյանի հանրահավաք…

Երբ Արցախից հազարավոր մարդիկ եկան, մասնակցեցին ՀՀ–ում Նիկոլ Փաշինյանի հանրահավաքներին, այդ ժամանակ որևէ մեկը չէր խոսում, որ արցախցիները եկան, մասնակցեցին հանրահավաքին, «Աբովյան Time»–ի եթերում ասում է Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Դավիթ Գալստյանը։
«Ինչո՞ւ է 2018 թվականին այդ իրավունքը իշխանությունը տվել արցախցիներին, և ե՞րբ է վերցրել այդ իրավունքը։ Այսօր ով կանգնած է «Սրբազան շարժման» կողքին, բոլորին պիտակավորում են, մեկին` նախկին, մյուսին` սև, մյուսին` արցախցի»։
@ArmeniaSputnik

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով