Բազմաղբյուր գյուղի 42-ամյա բնակչի կողմից շահագործվող «ՈՒԱԶ» մակնիշի մեքենայում ապօրինի պահվող ինքնաձիգ և թմրամիջոց է հայտնաբերվել: ՀՀ ՆԳՆ-ից հայտնում են, որ իրացնելով օպերատիվ տվյալները՝ Աշտարակի համայնքային ոստիկանները հունվարի 24-ին Անտառուտ բնակավայրում հայտնաբերել, անօրինական հրազեն, ռազմամթերք ու թմրամիջոց պահելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և, «ՈՒԱԶ» մեքենայով հանդերձ, բաժին են տեղափոխել 42-ամյա տղամարդուն և Բյուրական գյուղի բնակիչներ՝ 50-ամյա, 48-ամյա ու 59-ամյա երեք ուղևորներին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/e7fde8df98b6fcf7a7286f725c3b7c44
© 2008 – 2021 «Հրապարակ օրաթերթ»
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/e7fde8df98b6fcf7a7286f725c3b7c44
© 2008 – 2021 «Հրապարակ օրաթերթ»
59-ամյա տղամարդն իրեն պատկանող «ՈւԱԶ»-ի մեջ ռազմամթերք ու մարիխուանա է թաքցրել
Leave a Reply