«Հայոց պատմություն» առարկայի անվանումը փոխվեց՝ վերանվանվելով «Հայաստանի պատմութ…

«Հայոց պատմություն» առարկայի անվանումը փոխվեց՝ վերանվանվելով «Հայաստանի պատմություն»․ համապատասխան որոշումն ընդունեց ՀՀ կառավարությունը։
💬 «Այսպիսով, պատմության ուսուցանման միջոցով ՀՀ գոյությունը կներկայացվի պատմական իրադարձությունների և գործընթացների տրամաբանական շղթայի ներքո՝ նախորդող շրջանում տարբեր ձևաչափերով հայկական պետության գոյության ժամանակահատվածներում շեշտադրելով պետության գաղափարի կարևորությունը և պետականության ներքին ավանդույթը, պետության չգոյության ժամանակահատվածներում շեշտադրելով նման պետության ձևավորմանը միտված հանրային քայլերն ու ջանքերը»,- ասվում է որոշման հիմնավորման մեջ։
🗣 Միաժամանակ՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշեց, որ ամբողջ բովանդակությունը մնալու է ծրագրի մաս, փոխվում է դեպքերի, իրողությունները ներկայացման ձևը․ «Սա սկիզբն է, սրան պետք է հետևեն համապատասխան ուսումնական նյութերի, դասագրքերի վերանայման աշխատանքները, որ այս փոփոխությունը լինի ոչ թե պիտակի, անվան մասին, այլ լինի իրական բովանդակություն»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով