Սիրելի հայրենակիցներ, Մայիսի 31-ին ԱԳՆ շենքի դիմաց Ոստիկանության ձեռնարկած ապօրի…

Սիրելի հայրենակիցներ, 
Մայիսի 31-ին ԱԳՆ շենքի դիմաց Ոստիկանության ձեռնարկած ապօրինի գործողությունների հետևանքով ձերբակալված մեր 27 արժանապատիվ քաղաքացիները գտնվում են Երևան, Աբովյան և Մասիս քաղաքների ձերբակալվածների պահման վայրերում:
Այս ընթացքում բոլոր ձերբակալվածներին այցելել են ԱԺ ընդդիմադիր պատգամավորները: Մեր փաստաբանները զբաղվում են նրանց իրավունքների պաշտպանությամբ: 
Սիրելի հայրենակիցներ, պայքարի մեր ընկերները խնդրել են իրենց ողջույնները փոխանցել ձեզ: Նրանք լավ են ու հաստատակամ: Միասին հաղթելու ենք ստին ու կեղծիքին:
Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *