Դանիական հետախուզությունը նախազգուշացրել է Եվրոպայում «մեծ պատերազմի» վտանգի մաս…

Դանիական հետախուզությունը նախազգուշացրել է Եվրոպայում «մեծ պատերազմի» վտանգի մասին, որը կարող է սկսել ՌԴ-ն
Ըստ ներկայացված գնահատականների՝ վեց ամսվա ընթացքում Ռուսաստանը կկարողանա տեղական զինված հակամարտություն սկսել անանուն «հարեւան պետության» հետ։ Երկու տարի անց Բալթյան երկրներում հնարավոր է տարածաշրջանային առճակատում։ Իսկ հինգ տարի հետո, եթե ՆԱՏՕ-ն թուլանա եւ ԱՄՆ-ի կողմից վճռական գործողություն չլինի, Ռուսաստանը կարող է լայնածավալ պատերազմ սանձազերծել Եվրոպայի դեմ։
Ընդ որում՝ զեկույցում նշվել է, որ կանխատեսումը հաշվի չի առել ՆԱՏՕ երկրների պաշտպանական պոտենցիալի հնարավոր ուժեղացումը։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *