Նիկոլ Փաշինյանի իշխանությունում աջ ձեռքը չգիտի, թե ձախն ինչ է անում։ Մինչ Արտաքի…

Նիկոլ Փաշինյանի իշխանությունում աջ ձեռքը չգիտի, թե ձախն ինչ է անում։ Մինչ Արտաքին հետախուզության ծառայությունը բարձր չի գնահատում Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ լայնամասշտաբ ռազմական հարձակման հավանականությունը, նույն օրը ԱԽՔ-ն մտահոգիչ է համարում Ադրբեջանից հնչող ռազմատենչ հայտարարությունները եւ այն, որ Բաքուն ինտենսիվ զորավարժություններ է անցկացնում, ու հավանական է՝ ռազմական տեխնիկա է գնում։
Սյունիքից տեղեկացանք, որ ադրբեջանական զինուժը զորավարժություններն իրականացնում է իրենց փափագած, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքին» հարակից սահմանային հատվածում, եւ արդեն մի քանի օր է՝ անդադար կրակահերթերով եւ զինուժի գործադրմամբ փորձում են հոգեբանական ճնշում գործադրել սյունեցիների վրա։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *