Բնականաբար չեմ մտնելու, այսպես կոչված, ընդդիմության շերտերի բախման մեջ, սակայն օրերս նկատում եմ, որ կոնկրետ շրջանակների կողմից առանձնակի թիրախավորվել է Սուրեն Սուրենյանցը, թե իբր նա «խանգարում է իրական ընդդիմությանը»։ Թե ովքեր են իրավունք վերապահել իրենց հռչակել «իրական ընդդիմություն», իսկ մյուսներին էլ՝ «անիրական», սա թողնենք հանրության դատին։
Պարոն Սուրենյանցը իմ լավ բարեկամն է, և ես տեղյակ եմ, թե նա ինչ ջանքեր է գործադրել, որպեսզի ներկայումս ընդդիմության թիվ մեկ շարժումը հաջողության հասնի։ Փակագծեր բացել չեմ կարող, որովհետև դրանք անձնական բնույթի խոսակցություններ են եղել, անհրաժեշտության դեպքում ինքը դա կանի, սակայն մեկ բան հստակ կարող եմ ասել՝ այսպես կոչված «իրական ընդդիմության» կողմից Սուրենյանցի իրատեսական, ոչ էմոցիոնալ և կոնկրետ լուծումների տանող բոլոր խորհուրդներն ու առաջարկները ոչ թե մերժվել են, այլ ԱՆՏԵՍՎԵԼ են։
Խոսքը միայն Սուրենյանցի մասին չէ․ ճանաչում եմ շատերին, անգամ Վարդան Ղուկասյանին, որոնք, հավատալով շարժման կողմից ի սկզբանե հռչակված գաղափարներին ու նպատակներին, ինչ-որ պահի աջակցել են, փորձել են օգտակար լինել, սակայն ինչ-ինչ բաներ տեսնելով՝ պարզապես հեռվացել են շարժումից, եթե չասենք՝ մեկուսացվել են երևացող ու չերևացող դերակատարների կողմից։
Ինչու՞ եմ ասում այս ամենը։ Մենք ունենք մի իրավիճակ, երբ բոլոր այն մարդիկ, որոնք չեն գտնվում շատ կոնկրետ ճամբարրներում, հանդիսանում են գլխավոր թիրախ հենց այդ երկու ճամբարի համար էլ։ Թե՜ Փաշինյանը, թե՜ նրա գոյությունը ապահովող, այսպես կոչված, «իրական ընդդիմությունը» նպատակ ունեն բոլոր մյուս մարդկանց և ուժերին հեղինակազրկել։ Ահա այս է տեղի ունենում քաղաքական դաշտում։
@armgeopolitic