Մի ժամանակ ես էլ էի ոգևորված Ազգային ժողովի և կառավարության միջև հարց ու պատասխանի միջոցով վարչապետի աթոռից կառչած անձին խեղճացնելու հնարավորությամբ: Բայց պրակտիկան ցույց տվեց, որ դա անհնար է, քանի որ օրենքով նրան է տրված վերջին խոսքի իրավունքը: Եվ քանի որ պատգամավորի արձագանքից հետո միացվում է հերթական մանիպուլյացիոն «հնարքը», ինքը մշտապես հաղթող է դուրս գալիս կիսագրագետ ու անգրագետ զանգվածների աչքում: Որպես հիմնավորում ներկայացնեմ նախորդ օրը ընդդիմադիր պատգամավոր Ագնեսա Խամոյանի՝ Ալեքսանդր Սիրունյանի վերաբերյալ հարցին հետևած դրվագը: Հիշեցնեմ, որ վերջինս «զարմացել» էր, թե ՔՊ կուսակցության վարչության կողմից ինչ չափանիշներով է ընտրվել ֆեյսբուքյան հայհոյախոս (հայհոյագիր) Սիրունյանի թեկնածությունը որպես ԲԴԽ-ի անդամ: Ով, ինչպես պարզվել էր, նաև թաթախված է եղել կոռուպցիոն ինչ-որ սկանդալում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/4137bf5d80e3aeaf2596c3ddc80998fc
© 2008 – 2021 «Հրապարակ օրաթերթ»
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/4137bf5d80e3aeaf2596c3ddc80998fc
© 2008 – 2021 «Հրապարակ օրաթերթ»
Leave a Reply