Օսկանյա՞նն է ճիշտ, թե՞ Քոչարյանը Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը փետրվարի 17-ի…

Օսկանյա՞նն է ճիշտ, թե՞ Քոչարյանը
🇦🇲🇦🇲🇦🇲Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը փետրվարի 17-ի մամուլի ասուլիսին ասաց, որ տարածքների փոխանակման առաջարկություն Հեյդար Ալիևն իրեն արել է Վաշինգտոնում: Ավելի վաղ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն ասել է, որ այդ առաջարկությունը Հեյդար Ալիևը Ռոբերտ Քոչարյանին արել է Ժնևում: Օսկանյանը, ընդսմին, մանրամասնել է, որ այդ ժամանակ ինքը և վարչապետ Վազգեն Սարգսյանը նույնպես Ժնևում էին, բայց Քոչարյանը և Ալիևը հանդիպել են տետատետ: Ռոբերտ Քոչարյանը միայն տեղեկացրել է, որ Հեյդար Ալիևից նման առաջարկություն է ստացել:
Ըստ Օսկանյանի՝ իրենք հենց տեղում եզրակացության են եկել, որ հայկական կողմի համար օգտակարությունն այն է, որ Հեյդար Ալիևը պատրաստ է «հանձնել Արցախը», իսկ Մեղրիի հարցով հնարավոր է այնպես բանակցել, որ չհանձնվի: Թե որքանով է ոչ միայն իրատեսական, այլև ադեկվատ դիվանագիտական այս «նրբագիտակցումը», որ իր հարցազրույցում, ըստ էության, նաև երկրորդ նախագահը պաշտպանեց՝ քննարկման առարկա է:
Կարդալ ավելին 👈

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *