Սկսվում է մեծ սակարկություն
🇦🇲🇦🇲🇦🇲Անկասկած է, որ Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում այսօր մեկնարկող ամերիկա-ռուսական բանակցությունը լինելու է ավելի տևական մի գործընթացի սկիզբ, ինչը ենթադրելու է թերևս մեծ սակարկություն: Եվ խոսքը բոլորովին ուկրաինական կոնֆլիկտի մասին չէ միայն, ինչի վկայություն է այն, որ ամերիկյան պատվիրակության կազմում է օրինակ ոչ թե Ուկրաինայի, այլ Մերձավոր Արևելքի հարցերով նախագահի հատուկ բանագնաց Ուիտկոֆը, որը Թրամփի վստահելի մարդկանցից մեկն է:
Պատվիրակությունները, ինչպես հայտնի է, գլխավորելու են արտաքին գործերի նախարարներ Ռուբիոն և Լավրովը: Այդպիսի ձևաչափով ամերիկա-ռուսկան բանակցություն չի անցկացվել ուկրաինական պատերազմի բռնկումից ի վեր: Սակայն, սա, իհարկե, այսպես ասած ավելի երկար ճանապարհի սկիզբն է: Այս գործընթացը էապես փոխելու է միջազգային քաղաքականության միջավայրը, առաջացնելով մի իրավիճակ, երբ հնարավորություններ ու մարտահրավերներ կարող են առաջանալ բոլորի համար:
Կարդալ ավելին 👈

Leave a Reply