Մարտական Եղբայրություն Վաղ առավոտյան ձերբակալվել է Մարտական Եղբայրության անդամ …

Մարտական Եղբայրություն
⚡️ Վաղ առավոտյան ձերբակալվել է Մարտական Եղբայրության անդամ Ավետիս Ավետիսյանը։
Ինչպես հասկանում ենք, այս ձերբակալությամբ Հայաստանի Հանրապետության ներկայիս իշխանությունը չի սահմանափակվի։
Մարտական Եղբայրության նկատմամբ ռեպրեսիաները և քաղաքական հետապնդումները կշարունակվեն։
⚡️ Կորել է կապը Հրանտ Տէր-Աբրահամեանի հետ:
Ամենայն հավանականությամբ նրան նույնպես բերման են ենթարկել։
⚡️ Կապից դուրս է նաև Մարտական Եղբայրության անդամ Մասիս Շիրոյանը։
Հայաստանի Հանրապետության այսօրվա իշխանությունը գնում է Մարտական Եղբայրությունը գործելու հնարավորությունից զրկելու ճանապարհով։
Խմբերով բերման ենթարկելուց զատ,թիրախավորվում են նաև կազմակերպության գործունեության հիմնական ուղղությունների պատասխանատուները։ P.S.
Բերման են ենթարկվել նաև Մարտական Եղբայրություն միաբանության անդամներ Արման Պետրոսյանը, Տարոն Սիմոնյանը և Գարիկ Սարգսյանը, ովքեր գտնվում էին Ոսկեպարում։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *