Այս իշխանության «նոր ազգային կրոնն է». 1.     Պատերազմ բանակի դեմ2.     Պատերազ…


Այս իշխանության «նոր ազգային կրոնն է».
 
1.     Պատերազմ բանակի դեմ
2.     Պատերազմ Արցախի դեմ
3.     Պատերազմ Եկեղեցու դեմ
4.     Պատերազմ սփյուռքի դեմ
5.     Պատերազմ 1991-2018 անկախության պատմության դեմ
 
Այս ատելության կրոնը ծավալվեցանթույլատրելիորեն երկար, հետևաբարկորուստներն ահռելի էին։ Ժամանակն էդադարեցնել։
Ասում է «Եկեղեցին ինչո՞ւ է խառնվումքաղաքական գործընթացի մեջ»։
Պետք է հստակ պատասխանել. Եկեղեցինխառնվում է այն ժամանակ, երբ չկապետություն կամ պետությունը իր կարևորագույն պարտականությունները չիապահովում՝ քաղաքացիների ֆիզիկականանվտանգությունը, պետությանտարածքային ամբողջականությունը, երկրիներսում խաղաղ համակեցությունը: Սահմանին մշտական պատերազմ, սահմանից ներս՝ չդադարող (խրախուսվող) թշնամանք։ Մենք ուզում ենք, որ այս իշխանական կրոնը մերժվի, բացառվի, անիծվի, վերացվի. ում ոնց հարմար է։ Եկեղեցին այս պահին իրականացնում է պատմական առաքելություն՝ համախմբելով ազգի բոլոր շրջանակներին՝ ներքին հաշտության և իրական խաղաղության հովանու տակ։ Ճշմարտության գաղափարն այս առումով շատ ավելի ռացիոնալ է, քան իշխանական կրոնի քարոզիչները փորձում են ներկայացնել։  Իշխանությունն ու իր բազմաբնույթ քարոզիչները, փորձելով փոխել հարցի էությունը, հերթական ու շատ ծանր վնասն են հասցնում մեր երկրին ու հասարակությանը։ Ճշմարտության շարժումը հեղեղատարն է, որը պետք է մաքրի կյանքը ստից, դրանից հետո պետք է սկսվի ռացիոնալ, ժամանակակից պետության կառուցումը։
 
Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *