Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ թվով 11 տրոլեյբուսներ դուրս են գրվել, որից 7-ը՝ «Շկոդա 14» մակնիշին, իսկ 4-ը՝ «Լիազ»։
Այս տրոլեյբուսների սկզբնական ընդհանուր արժեքը կազմել է ավելի քան 165 միլիոն դրամ։
Տրոլեյբուսներ դուրս գրելու համար դիմումը ներկայացրել է «Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ի տնօրեն Սարգիս Բեջանյանը։ Վերջինս «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց, որ տրոյելբուսները քայքայված վիճակում էին․
Հարցին, թե դրանք ի՞նչ են արվելու, պատասխանեց․ «Մենք դրանք ապամոնտաժում ենք, հաշվի ենք առնում իր նյութական արժեքները՝ ինչքան գումար կարող է լինել, ու այնտեղ լինում է շատ սեւ երկաթ, մենք մոտավորապես կշռում ենք, խնդրանքով դիմում քաղաքապետին, որ երկաթը վաճառենք։ Մրցույթ ենք կազմակերպում, ինչ-որ կազմակերպություն գնահատում է այդ ապրանքի արժեքը, նորից մրցույթ ենք իրականացնում արդեն այս անգամ աճուրդ կազմակերպող կազմակերպությունների հետ, դրանք դնում են աճուրդի եւ վաճառվում է։ Փտած տրոլեյբուսներ են, որոնք հետագայում որպես պահեստամասեր օգտագործել էլ չի լինի, կարող են լինել, որ ինչ-որ բաներ պահեստավորենք»։

Leave a Reply