Վանաձոր-Դիլիջան, Վանաձոր-Ստեփանավան, Վանաձոր-Ալավերդի, Վանաձոր-Սպիտակ ավտոճանապ…

🚚 Վանաձոր-Դիլիջան, Վանաձոր-Ստեփանավան, Վանաձոր-Ալավերդի, Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհները և Սպիտակի ոլորանները փակ են բեռնատարների համար։
🚙🚚Նոյեմբերյան–Ոսկեպար-Կիրանց ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մարդատար ավտոմեքենաների համար։
🚚Դիլիջանի ոլորանները դժվարանցանելի են բեռնատարների համար։
🚗🚛Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Դժվարանցանելի են Սյունիքի մարզի ավտոճանապարհները։
🌨❄️Սյունիքի մարզում, Արագածի տարածաշրջանում, Վանաձոր, Ստեփանավան, Տաշիր, Սպիտակ, Հրազդան քաղաքներում տեղում է ձյուն:
🌫🌫Արարատի մարզում, Գորիս քաղաքում մառախուղ է:
🌪🌪Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում և Աշոցքի տարածաշրջանում բուք է:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *