Մոլդովայում երկրի իշխանությունների որոշմամբ փակվելու է ռուսական գիտության և մշակ…

🇲🇩🇲🇩🇲🇩Մոլդովայում երկրի իշխանությունների որոշմամբ փակվելու է ռուսական գիտության և մշակույթի կենտրոնը՝ «Ռուսական տունը»: Այս մասին հինգշաբթի հայտնել է Մոլդովայի ԱԳՆ մամուլի ծառայությունը՝ նշելով, որ որոշումն ընդունվել է ռուսական հարվածային անօդաչուներով երկրի օդային տարածքը խախտելու կապակցությամբ։
Մոլդովայի արտաքին գործերի նախարարությունը միակողմանի որոշել է չեղյալ հայտարարել 1998 թ. կնքված Մոլդովա-ռուսական միջկառավարական համաձայնագիրը՝ մշակութային կենտրոնների ստեղծման ու դրանց գործունեության մասին:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով