Հայաստանն ի՞նչ պատասխան ունի Եվրոպայի համարՀայաստանում բուռն քննարկումների արժան…

Հայաստանն ի՞նչ պատասխան ունի Եվրոպայի համար

🇦🇲🇦🇲🇦🇲Հայաստանում բուռն քննարկումների արժանացավ խորհրդարանում ԵՄ անդամակցության գործընթացի մեկնարկի վերաբերյալ օրենքի նախագծի առաջին ընթերցմամբ ընդունումը: Եվրոպական թեման, սակայն, հայաստանյան հասարակական-քաղաքական տիրույթում ունի թերևս առավել խորքային ու համապարփակ մտորումների և դիտարկումների կարիք, քանի որ եվրոպական «քաղաքական մայրցամաքը», ըստ ամենայնի, դուրս է գալիս հիմնարար փոփոխությունների սալի վրա:
Դրանք պայմանավորված են ԱՄՆ քաղաքական վարքագծի և առաջնահերթությունների նկատելի փոփոխությամբ: Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը, որ այցելել է Եվրոպա, հայտարարել է, որ ԱՄՆ այլևս չի կարող լինել Եվրոպայի անվտանգության գլխավոր երաշխավոր, քանի որ Նահանգներին ռեսուրսների մոբիլիզացիա և կենտրոնացում է պետք ասիախաղաղօվկիանոսյան ուղղությամբ, որտեղ Չինաստանն է՝ ԱՄՆ գլխավոր սպառնալիքը: Եվրոպան կանգնած է իր անվտանգության փիլիսոփայության և ճարտարապետության լուրջ վերանայման առաջ:
Կարդալ ավելին 👈

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *