📍Կոտայքի Ողջաբերդ գյուղի բնակիչները փակել են ճանապարհը. նրանք պահանջում են վերադարձնել գյուղի նախկին վարչական ղեկավար Աշոտ Մուշեղյանին: Ցուցարարների խոսքով՝ բողոքի ակցիաները Ողջաբերդից կառավարության շենք կհասնեն, եթե իրենց պահանջը չկատարվի: Նրանք դեմ են նոր գյուղապետ Գրիգոր Մելքոնյանի նշանակմանը՝ պնդելով, որ Աշոտ Մուշեղյանն իր աշխատանքով շատ բան է փոխել համայնքում։
Leave a Reply