Նիկոլ Փաշինյանը ցույց է տալիս «մեղավորության» ճանապարհըՆիկոլ Փաշինյանն իրավացի է…

Նիկոլ Փաշինյանը ցույց է տալիս «մեղավորության» ճանապարհը

🇦🇲🇦🇲🇦🇲Նիկոլ Փաշինյանն իրավացի է, երբ խոսում է այն մասին, որ Հայաստանը պետք է կարողանա ապրել այս ռեգիոնում՝ առանց կողմնակի օգնության: Դա ըստ էության աքսիոմ է և ոչ միայն Հայաստանի, այլ ընդհանրապես ցանկացած երկրի համար: Հարցը տվյալ պարագայում այն է, թե ի՞նչ է նշանակում ապրել առանց կողմնակի օգնության, առանց օժանդակության: Եվ արդյո՞ք դա այն է, ինչի մասին պետք է խոսի պետության ղեկավարը և կառավարությունն ընդհանրապես: Դա պետք է լինի պետական խոսույթի առարկա՞: Թերևս՝ ոչ:
Որովհետև երբ այն դառնում է պետական խոսույթ, ապա դա հնարավորություն է տալիս առնվազն մի պետության Հայաստանի արտաքին գործընկերային ցանկացած բարձր մակարդակի հարաբերություն դիտարկել որպես «միջամտություն ռեգիոնի ներքին գործերին»: Խոսքը լոկ բառացի ձևակերպման մասին չէ, այլ ընդհանուր տրամաբանության: Այդ պետությունն Ադրբեջանն է, որը հետևողականորեն օգտագործում է այդպիսի առիթները՝ ձգտելով տորպեդահարել Հայաստանի արտաքին հարաբերությունները:
Կարդալ ավելին 👈

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *