Անկեղծ լինենք, այն որ մեր կրթական համակարգը շատ դեպքերում որակային մեծ խնդիրներ ունի, դա ոչ մեկ չի քննարկում: Բայց արդյո՞ք դրանք կդադարեն գոյություն ունենալ միայն կրթական հաստատության լոկացիան տեղափոխելով, իհարկե՛ ոչ։
Ակադեմիական քաղաքը որտեղ էլ կառուցվի, նոր բուհերի ցանցը պետք է լինի առավել հագեցած, առավել նորարարական, առավել ներառական, կարճ ասած՝ պիտի առաջարկի այնպիսի որակ և գին, որ ես օրինակ գնամ և կամովի ընտրեմ այդ ցանցի որևէ բուհ: Բայց վերցնել պետական համալսարաններին տանել և խցկել ինչ-որ անհայտ կոնցեպտի մեջ, առնվազն անհասկանալի է։
Եթե կարող եք՝ կառուցե՛ք ակադեմիական քաղաք, առաջարկեք սուր մրցակցություն և տեսնենք մյուսները կկարողանա՞ն դիմանալ այդ մրցակցությանը, թե՞ ոչ, իսկ Կոնսերվատորիային առհասարակ ձեռք մի՛ տվեք:
https://youtu.be/_3Je5dBm8zo?si=q6WEa3RJxtyXnNCR
«Վիրտուալ ակադեմիական քաղաք»՝ վիրտուալ մետրոյով, տրամվայով և բուհերով | Սոցիալական Արդարություն |
Երգահան Լիլիթ Բլեյանի հետ զրուցել ենք «Ակադեմիական քաղաք»-ի հայեցակարգի և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի շուրջ տեղի ունեցող գործընթացների մասին։
Նախագծին կարող եք աջակցել բաժանորդագրվելով մեր Patreon-ին՝
https://www.patreon.com/armsocialjustice…
Leave a Reply